Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Ի՞նչ է նվիրատվությունը և նվիրատվության պայմանագիրը

նվիրատվության պայմանագիր

Նվիրատվության պայմանագրով նվիրատուն նվիրառուի սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա’մ իրեն, կա’մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:

Նվիրատվության պայմանագրի կողմեր կարող են հանդես գալ քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը և պետությունը։ Այդպիսի պայմանագիր կնքելու համար նվիրատուն պետք է լինի իրավունակ և գործունակ, սակայն որպես նվիրառու կարող են հանդես գալ նաև փոքրահասակները և անչափահասները։

Արգելվում է

ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ, ելնելով առանձին անձանց մասնագիտական և պաշտոնական վիճակից, արգելվում է պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին` նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը։ Ինչպես նաև արգելվում է նվիրատվությունը առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում։

 

Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր, անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

 

Նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց, եթե պայմանագիրը կնքելուց հետո նվիրատուի գույքային կամ ընտանեկան դրությունը կամ առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նոր պայմաններում պայմանագրի կատարումը կառաջացնի նրա կենսամակարդակի էական իջեցում: Նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:

Այն անձի իրավունքները, ում նվիրատվության պայմանագրով խոստացվել է նվեր, չեն փոխանցվում իր ժառանգներին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։ Ինչ վերաբերվում է նվիրատուին, ապա նրա պարտականությունները փոխանցվում են նրա ժառանգներին (իրավահաջորդներին), եթե այլ բան նախատեսված չէ նվիրատվության պայմանագրով:

Նվիրված գույքի թերությունների հետևանքով նվիրառուի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը հատուցում է նվիրատուն, եթե ապացուցվում է, որ այդ թերություններն առաջացել են մինչև գույքը նվիրառուին հանձնելը, չեն դասվում բացահայտների թվին, և նվիրատուն, դրանց մասին իմանալով, չի նախազգուշացրել նվիրառուին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով