Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Ապրանքային նշանը և դրա գրանցման կարևորությունը


Ապրանքային նշանը դա նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։

Բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները, տառերը կամ թվերը, նկարները, պատկերները կամ խորհրդանշանները, եռաչափ պատկերները, ինչպիսիք են ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը, հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները, ձայնային ազդանշանները և դրանց ցանկացած համակցությունները կարող են գրանցվել որպես ապրանքային նշան:

Ապրանքային նշանի իրավատերն ունի այն օգտագործելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք։ Առանց ապրանքային նշանի իրավատիրոջ թույլտվության ոչ ոք իրավունք չունի օգտագործել Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը։
Ապրանքային նշանի իրավատերը կարող է լիցենզային պայմանագրով որոշակի գումարի դիմաց այլ անձի թույլատրել օգտագործել գրանցված ապրանքային նշանը:

Ապրանքային նշանի գրանցումը ապահովում է իրավական հստակություն և ամրապնդում իրավատիրոջ դիրքերը, օրինակ՝ դատավարության դեպքում:
Երրորդ անձանց համար ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի գրանցման մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման թվականից: Ապրանքային նշանի գրանցումը կարևորվում է հատկապես այն պարագայում, երբ գրանցված ապրանքային նշանը երրորդ անձի կողմից ապօրինի օգտագործելու դեպքում, դրա իրավատերը հնարավորություն ունի պահանջել ապրանքային նշանի ապօրինի օգտագործման արդյունքում հասցված վնասի հատուցում։

Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:
Ապրանքային նշանի գրանցումը իրականացվում է պետական լիազոր մարմնի (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության) կողմից, օրենքով սահմանված կարգով, նշանի գրանցման համար ներկայացված հայտի հիման վրա։
Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով։

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը տասը տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված։ Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի անգամ երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով