Call Image

033-855551

[email protected]

Location Image

Tigran Petrosyan 32/8

ք․ Երևան, Դավթաշեն

Time Image

10։00

19։00

Ճանաչվել ՍՆԱՆԿ

Սնանկություն

Սնանկությունն այժմ շատ ակտուալ է պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես․

  • Ծանր սոցիալական վիճակ,
  • Վարկային մեծ բեռ,
  • Ֆինանսական մեծ պարտավորություններ։

Վերոնշյալ կետերում թվարկվածներին նպաստել են վերջին շրջանում հատկապես համավարակը /COVID-19/ և 2019 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմը:

Սնանկության ինստիտուտը նախատեսված է անձին հնարավորություն ընձեռելու՝ իր ֆինանսական պարտքերը զրոյացնելու համար։

Մասնավորապես․

Իրավագիտությանը հայտնի է անձի երկու տեսակ՝ իրավաբանական /կազմակերպություններ/ և ֆիզիկական /անհատներ/։

Ինչպես իրավաբանական անձը, այնպես էլ ֆիզիկական անձը կարող են դատական կարգով ճանաչվել սնանկ, որն իր հետ առաջացնում է որոշ իրավական հետևանքներ։ Դրանք են․

Իրավաբանական անձի սնանկ ճանաչվելու իրավական հետևանքները․

  • Իրավաբանական անձի ֆինանսական առողջացում՝ սնանկության վարույթի շրջանակներում։ Այս պարագայում եթե իրավաբանական անձն ունի վարկեր, ապա սնանկության գործի քննության ընթացքում տոկոսների հաշվարկը կասեցվում է,
  • Իրավաբանական անձի լուծարում։ Այս պարագայում իրավաբանական անձը սնանկության գործի քննության վերջնարդյունքում դադարում է գոյություն ունենալ։ Այսինքն իրավաբանական անձի պարտավորությունները ևս դադարում են գոյություն ունենալ, իսկ եթե առկա է գույք, որը պատկանում է իրավաբանական անձին, ապա դրանք սնանկության գործի քննության արդյունքում իրացվում են և ուղղվում են պարտավորությունների մարմանը։ Այն մասը, որը չի մարվել, այլևս դադարում է և չի կարող որևէ այլ անձի վրա դրվել տվյալ պարտավորության մարումը՝ եթե չկա երաշխավորության կամ նմանատիպ այլ պայմանագիր, որով ապահովվել է տվյալ պարտավորության կատարումը։

Ֆիզիկական անձի սնանկ ճանաչվելու իրավական հետևանքները․

  • Ֆիզիկական անձը դատական կարգով սնանկ ճանաչվելուն հաջորդող 5/հինգ/ տարիների ընթացքում իրավունք չունի տնօրենի և/կամ գլխավոր հաշվապահի պաշտոն զբաղեցնել։
  • Ֆիզիկական անձի ունեցած պարտավորությունների մարում՝ նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի հաշվին /եթե կա այդպիսին/։
  • Անկախ պարտավորությունների մարումից՝ ֆիզիկական անձի սնանկության գործի քննության վերջնարդյունքում /սնանկության գործի ավարտ/ անձը դադարում է որևէ պարտավորություն ունենալ։

Ընդհանուր տեղեկատվություն սնանկության գործի վերաբերյալ․

Սնանկության գործի քննությունը կարող է տևել 6 ամսից մինչև մի քանի տարի։ Սովորաբար մի քանի տարի տևում է երբ առկա է ֆինանսական առողջացման ծրագիր, կամ պարտապանին պատկանող գույքերը շատ են և դրանց իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում, որն էլ իր հերթին հանգեցնում է գործի քննության ժամանակի երկարաձգման։

Ֆիզիկական անձանց սնանկ ճանաչելու հարկադրված դիմումի պետական տուրքը կազմում է 100․000 ՀՀ դրամ։ Սա այն դեպքն է, երբ մեկ այլ անձ է դիմում դատարան՝ որևէ անհատի սնանկ ճանաչելու համար։

Ֆիզիկական անձի ինքնասնակ ճանաչվելու համար պետական տուրք չի գանձվում, սակայն մի շարք փաստաթղթեր պետք է ներկայացվեն դիմումին կից, որոնցով կհաստատվեն տվյալ անձի գույքային իրավունքների և պարտավորությոնների տարբերությունը։

Իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու համար դիմումին կից պետք է ներկայացվի պետական տուրք՝ 500․000 ՀՀ դրամի չափով։ Ընդորում իրավաբանական անձը չի կարող դիմել կամավոր սնանկության համար։

Հարգելի ընթերցող․

Եթե ունեք այլ հարցեր, կարող եք դրանք ուղղել մեզ և Ձեզ սիրով կպատասխանենք։

Տեղեկացնում ենք նաև, որ մեր ընկերությունը մատուցում է իրավաբանական և փաստաբանական ծառայություններ՝ այդ թվում ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ գործերով։

Եթե Ձեր միջավայրում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ վարկային բեռ, մեծ ֆինանսական պարտավորություններ՝ կարող եք նրան ուղարկել այս հոդվածը։

6 thoughts on “Ճանաչվել ՍՆԱՆԿ”

  1. Armineասում է՝

    cankanum em dimel snankutyan harcov

    1. soslawասում է՝

      Բարև Ձեզ։ Կարող եք զանգահարել 033855551 հեռախոսահամարով

  2. Lilitասում է՝

    Xndrumem kap ste chek 093575444

    1. Lilitասում է՝

      Barev cez es unem varker voronq shem karoxanum vjarel bnakvumem anapahov unem mek zavakxndrumem snnk janajel

  3. Harutyunասում է՝

    Barev dez hima es 1 taruc avel klini varkers chem marum bolor harkadiren…hima es piti dimem snank tanachvelu hamar??.

    1. soslawասում է՝

      Բարև Ձեզ։ Կարող եք դիմել։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 033855551 հեռախոսահամարով

Թողնել պատասխան soslaw-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով